News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 150 փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի, Արտաշատի և Արարատի բաժիններում։

Մասնավորապես, Մասիսում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Արտաշատում՝ «Շմայսեր» ինքնաձիգի, Արարատում՝ «Կարաբինի»։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեծամորի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Տարբեր տեսակի նռնակներն ու պայթուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Հաղարծինի բնակիչներից մեկը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ