News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը, որը սենսացիոն կերպով ինքնաոչնչացվել է 1.4 մլն դոլարով վաճառվելուց անմիջապես հետո, մի քանի անգամ թանկացել է Sotheby's աճուրդում, հայտնել է AP-ն:  

«Սերն աղբարկղում» ստեղծագործությունը առաջարկվում է նախնական 5.5-8.2 մլն դոլարով: Այն բաղկացած է կիսապատռված կտավից, որի վրա պատկերված է դեպի սրտի տեսք ունեցող կարմիր փուչիկը ձգվող աղջիկ:

Աշխատանքը վաճառվել է Sotheby's-ում 2018 թվականի հոկտեմբերին: Վաճառքից անմիջապես հետո կտավի շրջանակի մեջ տեղադրված մեխանիզմը ոչնչացրել է կտավի գրեթե կեսը:

Sotheby's-ը հայտարարել է, որ աշխատանքը «Բենքսիի անգերազանցելի արվեստի գործն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ