News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը եւ ԱՄՆ-ը երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության երկարաձգման մասին համաձայնագիր են ստորագրել: ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցները, որոնք քաղաքական եւ տնտեսական ամուր կապեր են ունեցել, հինգ տարով երկարաձգել են իրենց համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:

Միացյալ Նահանգները մի քանի ռազմաբազա ունի Հունաստանում, եւ փոփոխությունը թույլ կտա, որ նրա պաշտպանական համաձայնագիրը «ուժի մեջ մնա» անորոշ ժամանակով, Վաշինգտոնում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Այսօր մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական համագործակցությունը»,- ասել է Բլինքենը: «Այս թարմացումը թույլ կտա պայմանագրին ուժի մեջ մնալ անորոշ ժամանակով»:

Դենդիասը նշել է, որ Հունաստանի հանդեպ ԱՄՆ-ի հանձնառությունը ցույց է տվել, որ երկու երկրներն էլ պարտավորվում են փոխադարձաբար պաշտպանել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Գործարքը կնքվում է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Հունաստանը նոր պաշտպանական պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ, որը թույլ կտար երկրներին օգնել միմյանց արտաքին սպառնալիքի դեպքում, ինչը, սակայն, ուժեղացրել է լարվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ