News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին», հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Արտգործնախարարը  նաեւ բարձրաձայնել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը: «Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա: Այս առումով նա նշել է Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու կարեւորությունը: Նախարարը նաեւ ընդգծել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ համաձայնությունների իրականացման կարեւորությունը», - հաղորդել է ԱԳՆ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ