News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր 6 զինծառայողներին: Այս մասին նա հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում:

«Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի: Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում»,- հայտնել է Ստեփանյանը:

Ստեփանյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ զինծառայողները վիրավորվել են քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում գտնվող դիրքերում:

«Սա լուրջ սպառնալիք է քաղաքացիական բնակչության անվտանգության համար եւ ոտնահարում է բնակիչների կյանքի իրավունքը: Խաղաղ համագոյակցությունն անհնար է»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ