News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով:

Նրանք կարծում են, որ արտագաղթի հետեւանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլեւս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա:

Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու եւ ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, եւ պարզվի, որ Արցախում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ