News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն հինգշաբթի օրենք է ստորագրել, որը կարգավորում է հանրապետությունում մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով, հայտնում է EFE գործակալությունը:

Նշվում է, որ Պանաման դարձել է Կենտրոնական Ամերիկայի առաջին երկիրը, որը թույլատրել է կանեփի օգտագործումը: Օրենքը նախատեսում է նաեւ կազմել այն անձանց եւ ձեռնարկությունների ցանկը, որոնք կարող են մարիխուանա աճեցնել այդ նպատակների համար:

Լատինական Ամերիկայում մարիխուանայի կամ կանեփի հիմքով դեղամիջոցների օգտագործումն օրինական է Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պարագվայում, Տրինիդադ և Տոբագոյում, Ուրուգվայում, Չիլիում եւ Ջամայկայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ