News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի նոր կառավարության կազմը կհայտարարի հոկտեմբերի 25-ին, տեղեկացրել է CBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ կառավարությունում «կհայտնվեն նոր դեմքեր», իսկ նախկին գերատեսչությունների ղեկավարների մի մասը կարող է հեռանալ կառավարությունից»։ Մասնավորապես, պաշտպանության նախարար Հարջիթ Սինգհ Սաջանը կարող է անցնել այլ աշխատանքի, իսկ պաշտպանական գերատեսչությունը կին կգլխավորի։  Վարչապետը մտադիր է նաեւ պահպանել գենդերային մոտեցումը նախարարներ նշանակելիս, երբ պորտֆելները հավասար բաժանվեն տղամարդկանց եւ կանանց միջեւ։ Ավելի վաղ Թրյուդոն հաստատել էր, որ իր տեղակալ եւ ֆիննախարար Խրիստյա Ֆրիլանդը կպահպանի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 20-ին Կանադայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Լիբերալ կուսակցությանը հաջողվեց ստանալ 338 մանդատից 159-ը խորհրդարանի ստորին պալատում, ինչը թույլ տվեց Թրյուդոյին պահպանել վարչապետի պաշտոնը, որն այժմ պետք է ձեւավորի փոքրամասնության կառավարություն։ Ընտրություններում լիակատար հաղթանակի համար պետք էր ստանալ 170 մանդատից ոչ պակաս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ