News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խնդիրները, որոնք վերհանվել էին մի քանի ամիս առաջ, ավելի խորացել են եւ ըստ էության, նոր լուծումներ գտնելու հրամայական են առաջադրել: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Հայաստանի ներքին կյանքում նույն մթնոլորտն է շարունակվում: Շարունակվում են քրեական գործեր, ապօրինի կլանքներ, սպառնալիքներ: Շարունակվում է պետական տեռորը ընդդիմադիր գործիչներից շահերի հանդեպ,ց ուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամվորներ: Ընդդիմադիր պատգամավորներ կան, որոնք խնդիր ունեն Հայաստանի մեկնելու հետ կապված: Արդեն մի քանի ամիս է՝ չի գործում դատական էլեկտրոնային մակագրման համակարգը: Ըստ էության, մկագրումը տեղի է ունենում կամայականորեն, մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանի խոսքով, լուրջ հետընթաց է ապրում նաեւ խոսքի ազատությունը, եւ հետեւողականորեն խոչընդոտներ են ստեղծվում լրատվամիջոցների համար. «Գիտեք, որ քրեականացվեց վիրավորանքը եւ դա լուրջ ահազանգ է խոսքի ազատության տեսակետից: Սահմանափակվում է հավաքների ազատությունը, ցանկացած  հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի: Սա լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական արժեքների համար: Գիտեք, որ խոսքի ազատության սահմանափակման առումով մտահոգություն է հայտնել նաեւ Freedom House-ը, որը կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրվորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը»:

Վարդանյանը նկատեց, որ առաջնայինը արտաքին մարտահրվերներն են. «Երեկվա անքուն գիշերը, երբ բոլորը սպասում էին Արցախի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության, թեեւ պետք է փաստենք, ր այդ պաշտոնական տեղեկատվությանն այնքան էլ չեն վստահում: Բայց ներքին մրտահրավերներն անտեսել եւս չենք կարող: Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր եւ պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձեւ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ