News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք խոսում ենք դատավորների անկախության երաշխիքների մասին՝ սոցիալական, ֆինանսական, օրենսդրական. բայց պատկերացնենք, որ այդ ամենը կա, թղթի վրա գրված է, բայց լինում է դեպք, որ վարչապետի ցուցումով դատարանների մուտքերն ու ելքերը փակվում են: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:

Նա նույնիսկ մի դեպք պատմեց, երբ մարզում մի գործով ամբաստանյալը փակել էր իր գործով դատավորի մուտքը փակել էր, ասելով՝ չես կարող մտնել ներս ու ինձ դատես։

«Մի քանի ժամ անց վարչապետի ցուցումով դռները բացվում են ու նույն անձը նույն դատավորի մոտ նիստի է մասնակցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դատավոր-դատավարության մասնակիցներ հարաբերություններում մենք ինչ խայտառակ մի տեսարանի ականատես եղանք»,-ասաց նա։

Խոսելով դատավորի ներքին անկախության կարևորության մասին, Վարդևանյանը նշեց, որ դրա ապահովման կարեւոր մեխանիզմներից մեկը էլեկտրոնային մակագրման համակարգն էր. «Դատավորը որպեսզի անկախ լինի մյուս գործընկեր դատավորներից, պետք է դրա տեխնիկական հնաավորությունն ունենա։ Էլեկտրոնային մակագրման համակարգը թույլ էր տալիս, որ դատավորն անկախ լինի իր դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագարողը միշտ եղել է դատարանի նախագահ։ Դատական համակարգում տարիներ շարունակ եղել են խնդիրներ, բայց միաժամանակ դրական դինամիկա է եղել, բարեփոխումներ կատարվել են։ Դրանցից մեկն էլ էլեկտրոնային մակագրման համակարգն էր, որի ներդրումը վերացրեց դատավորի՝ դատարանի նախագահից ոնեցած կաշկանդվածությունը։ Բայց ի՞նչ եղավ վերջին չորս ամսվա ընթացքում։ էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին ու մինչ օրս չկա այն»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, մինչ այս պահին իրենք քննարկում են դատական համակարգի խնդիրները, դատարանների նախագահներն են որոշում, թե ում մակագրեն գործերը՝ իրե՞նց, թե մեկ այլ դատավորի։

«Նրանք կարող են մակագրելիս ոնց ուզեն, այնպես էլ անեն։ Սա խաթարում է դատավորի անկախությունը, քանի որ միայն մակագրման փաստը ենթադրում է դաավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի։ Մեզ մոտ մշակույթն այնպիսին չէ, որ եթե դատարանի նախագահը շփվի դատավորի հետ, որևէ խնդիր չկա։ Ցավոք, մենք չունենք այս հասունությունը։ Այս իշխանությունը, քաջ գիտակցելով այս ամենը, զերծ մնացին ձևականություններից, ուղղակի վերցրեցին մակագրման համակարգը, որ այն չլինի։ Սա լրջագույն խնդիր է»,-ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս ամենը շատ վատ ազդեցություն ունի միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշի վրա, որի հետևանքները դեռ տեսնելու ենք տարբեր ոլորտներում։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ միջազգային կառույցում ցանկացած հարց քննարկելիս հնարավոր է Հայաստանի ներկայացուցիչներին հիշեցնեն. «Դուք չե՞ք այն երկիրը, որ դատարանների մուտքեր ու ելքեր են շրջափակում, դուք չե՞ք այն երկիրը, որ մակագրման համակարգն ընտրությունների ժամանակ վերցնում ու տանում եք, դուք չե՞ք, որ Վենետիկի հանձնաժողովն ասում է, ՍԴ դատավորներին չի կարելի մի քանի ժամում ասել, որ դուք այլևս դատավոր չեք, բայց Հայաստանում դուք նման բան արել եք»։

Տպել
Ամենաշատ