News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանարպետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև ավտոմեքենան։ Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով), որի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ