News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունը շտապում է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել այն համայնքներում, որտեղ ընտրություններ են լինելու, օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Վայքում։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ պաշտոնակատարներ են նշանակվում մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվել տվյալ համայնքում ավագանու ձևավորմանը։ Նրանք նշանակվում են Կառավարության միանձնյա որոշմամբ՝ առանց նույնիսկ ավագանու հետ քննարկելու։

«Նպատակ այն է, նշանակավեն մարդիկ, որոնք էլ հենց կկազմակերպեն ընտրությունները, իսկ ընտրությունների նկատմամբ այդպիսի շահագրգռվածությունը, փաստորեն, պայմանավորված է վարչական ռեսուրս օգտագործելով։ Խոշորացման ծրագրերի մեջ ներառված են բոլոր այն համայնքերը, որտեղ այս իշխանությունները չունեն աջակցություն։ Սա խոսում է այն մասին, որ այստեղ իրականում համայնքների խոշորացման նպատակը չի հետապնդվում, այլ կրկին քաղաքական նպատականերով է իրականացվում»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով՝ համայնքապետի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո ճիշտ կլինի, որ ընտրությունները կազմակերպի կամ համայնքապետը, որն այդ ժամանակ անցումային փուլում է կամ ավագանին։

Պատգամավորը վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկ է տեսնում Գորիսի ընտրություններից օրեր առաջ Սյունիքի մարզին 1 միլիարդ դրամ տրամադրելու մեջ։

«Ինչի՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչո՞ւ օրինակ դա չէր հայտարարվել անմիջապես համապետական ընտրություններից հետո, ինչո՞ւ դա եղավ հենց այս շրջանում։ Այդ դա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ռիսկն է։ Ունեմ կանխավարկած, որ վարչական ռեսուրսի չարաշահում տեղի կունենա նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Առնվազն նման կամք զերծ մնալու վարչական ռեսուրսների չարաշահուից, հենց համապատական ընտրություններից պարզ դարձավ, որ չկա»,- նկատեց Արամ Վարդևանյանը։

Շուտով Սահմանադրական դատարանը կհրապարկի իր որոշումը համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վիճարկող՝ «Հայաստան» դաշինքի դիմումի վերաբերյալ։ Արամ Վարդևանյանը նշում է՝ կառավարությունը բարձր ատյանի որոշմանը սպասելու փոխարեն, նման հրատապությամբ իրեն հարմար որոշումներ է կայացնում։  

«Պատկերացրեք Սահմանդրական դատարանը հակասահմանդրական է ճանաչում։ Այս պայմաններում ի՞նչ իրավաչափ նպատակ հետապնդվեց ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու։ Ոչ մի։ Դրանով իրավական լուրջ խնդիրներ են առաջանալու բոլոր այդ նշանակված ժամանակավոր պաշտոնակատարներին ազատելու համար»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Գյումրիի համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին։ Այնտեղ ավագանու ընտրությունները կանցկացվեն երեք օրից՝ հոկտեմբերի 17-ին։ Գյումրի արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր լիազորությունների դադարեցման մասին նախօրոք տեղեկացված չի եղել։

Տեղեկացված չի եղել նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի պաշտոնավարման ժամկետը նույնպես լրացել է հոկտեմբերի 10-ին։

«Լիազորությունների ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 10-ին, վարչապետն իրավունք ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու։ Այս կետով որոշումն ընդունված։ Հատուկ օրգանը չկա մեր լիազորությունները դադարացնելու։ Դա լինում է օրենսդրությամբ՝ լիազորությունները մեր ավարտվում են այն ժամանակ, երբ անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Հայաստանի երրորդ քաղաքում ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ