News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարիներ առաջ հայտնի հանրային անձերից մեկի հետ բանավիճում էինք, թե որնէ  ավելի առաջնային՝ ընտրական իրավունքը, թե արդար դատաքննության իրավունքը. Ես պնդում էի, որ առաջնայինը արդար դատաքննության իրավունքն է, որովհետեւ անկախ նրանից, թե ով է իշխանությունը, եթե դու ունենաս դատարան, որն իսկապես երաշխավոր է իրավական արժեքներին, քաղաքական իշխանությունները կգան-կգնան, բայց  շատ մեծ վնաս չեն կարող տալ երկրին: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ես հիմա էլ շարունակում եմ համարել, որ արդար դատաքննության իրավունքը թիվ մեկ իրավունքն է: Մենք հարյուրամյակներ չենք ունեցել արդար դատարանի ավանդույթներ: Նույն Մխիթար Գոշը անընդհատ բողոքում էր ծուռ դատարաններից, մարդիկ դատարաններից դժգոհ էին մնում: Հետո արդեն խորհրդային տարիներին արդար դատարանների մասին խոսք լինել չէր կարող:

Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել: Չի կարելի պնդել, որ օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։ Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ, էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա հիշեց՝ նախկինում անձը նշանակվում էր դատարանի նախագահ ու ցմահ մնում այդ պաշտոնին, մինչդեռ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամենահիմնարար դրույթներից մեկն այն է, որ դատարանի նախագահ նշանակվում են 3 տարի ժամկետով ու այլևս չեն կարող լինել դատարանի նախագահ. «Սա արվեց այն բանի համար, որ դատավոր-դատարանի նախագահ հարաբերությունները չլինեն ենթակայի հարաբերություններ, դրա տարրերից մեկն էլ էլեկտրոնային մակագրման համակարգի ներդրումն էր»,- ասաց նախկին պաշտոնյան:

Տպել
Ամենաշատ