News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են  Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը  371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ  60մլն  դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը հեռացել է աշխատանքից եւ գործընկերներին դատի տվել՝ կորպորատիվի ժամանակ ծաղրի ենթարկվելու պատճառով
Իլյաս Էլհարազը Մարոկկոյից Ավստրալիա է տեղափոխվել ատաղձագործ դառնալու համար…
ԱՄՆ-ում բացահայտել են աղանդի առաջնորդի մահվան գաղտնիքը, որի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել էր առանց աչքերի
Իշխանությունները հայտարարել են, որ Կարլսոնը, որը հայտնի է իր հետեւորդներին որպես «Աստվածամայր», հայտնաբերվել է կանաչ պարկի մեջ կոպերի շրջանում փայլուն դիմահարդարմամբ...
Հնդկաստանում մարդատար գնացքը երկու վայրի փղի է վրաերթի ենթարկել
Իշխանությունները դիահերձումից հետո թաղել են կենդանիներին...
Վիրաբույժը տուգանվել է 3000 դոլարով՝ 82-ամյա պացիենտի սխալ ոտքը անդամահատելու համար
Տղամարդը մահացել է նախքան գործը դատավորին ներկայացնելը․․․
Կոլումբիայի իշխանությունները հարյուրավոր վայրի սարդեր եւ միջատներ են առգրավել
Միջատները պահվել են ճամպրուկների մեջ թաքցրած ավելի քան 200 պլաստիկ տարաներում...
48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին...
Ամենաշատ