News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով, ազգային ատելության շարժառիթներով, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում վնասվել է նշված մարտական դիրքի վրանը, ինչպես նաև տարբեր աստիճանի բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող 9 զինծառայողներից 6-ը:  Սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել հակառակորդի զինծառայողների կամքից անկախ հանգամանքներում։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն, կատարվում են այլ քննչական գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ հանցավոր գործողությունների լիարժեք հանգամանքները պարզելու նպատակով։

Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ ՊԲ զինծառայողների սպանության, հարակից բնակավայրերի բնակչությանն ահաբեկելու,  բնականոն կյանքը խաթարելու ակնհայտ նպատակ ունեցող հանցավոր սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները ևս փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ:

Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից այլ տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից. Աշոտյան
Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս…
Մաճկալաշենում 11 զոհվածների հարազատներից 10-ին հուշաքարի բացմանը նվիրված, միջոցառման այլ ժամ էին ասել. պատգամավոր
Արցախը կորստյան մատնած նախագահը չի կարող փրկել այն, քանզի Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք…
Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան
Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական…
ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը եւ բարեփոխումներ իրականացնի
Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա ․․․
ՀՀ նախագահ. Պետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ
Նա հիշեցրեց, որ հայկական կողմից կան զոհեր, անհայտ կորածներ եւ գերիներ․․․
Վարանդայի շրջանից հայտնաբերվել է մեկ աճյուն
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն...