News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քանի որ Աֆղանստանի կառավարությունն ու տնտեսությունն ունեն կանխիկ փողի պակաս, Թալիբանը պնդում է չեղարկել 8 միլիարդ դոլարի չափով աֆղանական ակտիվների սառեցումն աֆղանական արտարժութային պահուստներում, որը սառեցրել էր ԱՄՆ-ն, գրում է Axios-ը:

Աֆղանստանը բախվում է հումանիտար ճգնաժամի հետ, եւ դոնոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները դադարել են օգնություն ցուցաբերել, որը կազմել է նախկին կառավարության բյուջեի շուրջ 75 տոկոսը:

ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու մյուս երկրները տրամադրում են հումանիտար օգնություն երրորդ անձանց միջոցով տեղում, սակայն փորձագետները մտահոգվում են, որ տնտեսությունը մասամբ կրճատվում է կանխիկ միջոցների խիստ պակասի պատճառով:

«Այժմ, քանի դեռ ակտիվները սառեցված են, իսկ օգնությունը զարգացման նպատակով կասեցված, տնտեսությունը քայքայվում է»,-այս շաբաթ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Շուրջ 9 միլիոն դոլար աֆղանական ակտիվներից 7-8 միլիոն դոլարը գտնվում է ԱՄՆ-ում:

Այդ պահուսներն առաջնահերթ հարցն են թալիբների օրակարգում օտարերկրյա զրուցակիցների հետ բանակցությունների ժամանակ»,-հայտնել է այդ քննարկումներին քաջատեղյակ աղբյուրը:

Թալիբանի ներկայացուցիչները խնդրել են ԱՄՆ-ին չեղարկել այդ միջոցների սառեցումն անցած հանգստյան օրերին:

Բայդենի վարչախումբը կարծես մտադիր է որոշ ժամանակ կախյալ վիճակում թողնել աֆղանական ակտիվները:

Երեքշաբթի Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պահուստները առնչվում են «մտրակի եւ քաղցրահացի քաղաքականության» տրամաբանությանը, որոնք ԱՄՆ-ին անհրաժեշտ են Թալիբանի վրա ազդեցություն գործելու համար, եւ այդ հարցերի շուրջ որոշումները պետք է հիմնվեն Թալիբանի «վարքագծի» վրա:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է Axios-ին, որ միջոցները չեն կարող ազատագրվել «գրչի մեկ հարվածով» այն պատճառով, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Թալիբանի կառավարությունը:

«Պահուստների ազատագրումը չի երաշխավորում, որ Թալիբանն իսկապես կօգտագործի դրանք խնդիրները լուծելու համար»,-հավելել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ