News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մինչև հոկտեմբերի  26-ը Մոսկվայում՝ ՌԴ դատախազության համալսարանում, կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:

Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:

Բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը: Նա կարևորել է  ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ  տեղի կունենա կլոր սեղան «Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը» խորագրով:

Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության  ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ