News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քենիայի գյուղաբնակները լինչի դատաստանի են ենթարկել տղամարդուն, որին համարում են «արյունարբու վամպիր», երեխաների մարդասպան, մի քանի օր անց, երբ սերիական հանցագործը փախել է կալանավայրից, հաղորդում է AFP-ն:

Մասթեն Միլիմո Վանջալան ձերբակալվել է հուլիսի 14-ին երկու երեխաների անհետացման առնչությամբ, սակայն սարսափելի խոստովանության մեջ նա ասել է հինգ տարվ ընթացքում առնվազն 10 այլ երեխաների է սպանել՝ երբեմն նախքան մահապատիժը նրանց երակներից արյունը դուրս քաշելու եղանակով:

20-ամյա տղամարդը պետք է կանգներ դատարանի առջեւ չորեքշաբթի Նայրոբիում, երբ առավոտյան անվանականչի ժամանակ ոստիկանները նկատել էին, որ նա անհետացել է:

Սակայն ուրբաթ նրան գտել է բազմությունը, երբ մարդասպանին ճանաչել էին դպրոցականները Բունգոմում՝ ոստիկանության բաժանմունքից ավելի քան 400 կմ հեռավորության վրա, որտեղից նա փախուստի էր դիմել:

«Նա ծնունդով այդ շրջանի է, ուստի երեխաները տեսել են նրան ու հասկացել, որ դա հենց ինքն է, եւ տեղաբնակները սկսել են հետապնդել նրան»,-ասել է շրջանի ադմինիստրատոր Բոնֆեյս Նդիման: «Ի վերջո նրան լինչի դատաստանի են ենթարկել»:

Ոստիկանության խոսքով՝ նա իր զոհերին թմրանյութեր է ներարկել եւ արյունազրկել, իսկ մի քանիսին՝ խեղդել:

Ոստիկանության տվյալներով՝ Վանջալայի առաջին զոհը 12-ամյա աղջիկն էր, որին նա առեւանգել էր հինգ տարի առաջ: Հաջորդ զոհի սպանությունից հետո Քենիայի արեւմուտքում բողոքի ալիք է բարձրացել. տեղաբնակներն արյել էին մարդու տունը, որը, ինչպես նրանք կասկածում էին, տղայի մարդասպանն էր:

Մի քանի երեխաների մարմինները, որոնք, ըստ մտավախությունների, դարձել են Վանջալայի զոհը, դեռեւս չեն հայտնաբերվել:

Նայրոբիի ոստիկանության բաժանմունքում հերթապահող երեք սպա ձերբակալվել է այս շաբաթ՝ մեղադրվելով, որ նրան կամ օգնել են մարդասպանին փախուստի դիմել, կամ չեն կանխարգելել նրա փախուստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ