News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնացի միլիարդատիրոջ՝ դեպի տիեզերք առաջիկա թռիչքը թույլ կտա հանրությանն ավելի լավ ծանոթանալ կյանքին ուղեծրային նավի մեջ, հայտարարել է այդ թռիչքը կազմակերպած Space Adventures ընկերության նախագահը:

Յուսակու Մաեձավան կմեկնի տիեզերք դեպտեմբերի 8-ին «Սոյուզ» ռուսական տիեզերանավով պրոդյուսեր Յոզո Խիրանոյի հետ, որը կնկարահանի նրա առաքելությունը, եւ ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինի հետ:

Space Adventures-ի նախագահ Թամ Շելին ասել է, որ Մաեձավան կազմել է 100 գործողությունների ցանկ, որը պետք է անել տիեզերքում 12-օրանոց առաքելության ժամանակ:

«Նա մտադիր է հանրությանը ներկայացնել իր փորձն այն մասին, թե ինչ է նշանակում լինել տիեզերքում»,-ասել է Շելին Associated Press-ի հարցազրույցում:

Մաեձավան նորաձեւ հագուստի մանրածախ առեւտրով զբաղվող ընկերության սեփականատեր է, որը ստեղծել է Ճապոնիայում նորաձեւ հագուստի խոշորագույն Zozotown առցանց կենտրոնը: Նրա կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար՝ ըստ Forbes պարբերականի:

Վիրջինիայից Space Adventures ընկերությունն ավելի վաղ աշխատել է տիեզերագնացության ոլորտում ռուս պաշտոնյաների հետ, որպեսզի կազմակերպի ուղեծրային ուղեւորություն մի քանի մասնավոր հաճախորդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ