News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիշիդան խոստովանել է, որ ազգային պաշտպանական ռազմավարության վերանայման շրջանակներում հնարավոր է ճապոնական զորքերի ներուժի մեծացում՝ ուղղված պոտենցիալ թշնամու տարածքում հրթիռային բազաներին կանխարգելիչ հարվածներ հասցնելուն: Այս մասին ճապոնական կառավարության ղեկավարը հայտնել է ճապոնական խոշորագույն Yomiuri թերթի հետ հարցազրույցում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Նման տարբերակ եւս դիտարկվում է», - պատասխանել է նա համապատասխան հարցին: Կիշիդան ընդգծել է, որ գերձայնային եւ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան շարունակում է զարգանալ, եւ ճապոնական բնակչության պաշտպանության տեսանկյունից «բոլոր իրատեսական հնարավորությունները պետք է դիտարկվեն»: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ազգային պաշտպանական ռազմավարության վերանայումը պետք է հնարավորինս արագ իրականացվի:

Ճապոնիայում վերջին տարիներին քննարկվում է երկրի Ինքնապաշտպանական ուժերի ներուժի զարգացման նպատակահարմարությունը՝ ուղղված պոտենցիալ թշնամու տարածքում հրթիռային բազաների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն, ինչը նախաձեռնել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը նախկին վարչապետ Սինձո Աբեի օրոք: Միեւնույն ժամանակ, ընդգծվել է ներկայիս պաշտպանական քաղաքականության պահպանման անհրաժեշտությունը, իսկ բազաների վրա կանխարգելիչ հարվածները դիտարկվել են որպես ծայրահեղ տարբերակ՝ ինքնապաշտպանության այլ միջոցների բացակայության դեպքում:

Ներկայումս Ճապոնիան ունի հակահրթիռային պաշտպանության երկմակարդակ համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ