News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան: Այս փուլում նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակում այն համայնքներում, որտեղ գործող համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրացել է, և առաջիկայում ընտրություններ են սպասվում: Նույնը վերաբերում է նաև Տավուշի մարզին, որտեղ հիմնականում պաշտոնակատարներ են նշանակվել գործող համայնքապետները: Այստեղ, սակայն, միայն մեկ բացառություն կա. ժ/պ չի նշանակվել Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման հիմնական պատճառն այն է, որ Աղաբաբյանը պատրաստվում է առաջադրվել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, հասկանալի է՝ համամասնական ընտրակարգով ու, ի տարբերություն մյուս համայնքապետների, ոչ ՔՊ-ի ցուցակով: Այսպիսով, զուտ նեղ կուսակցական շահերից ելնելով՝ Փաշինյանը փաստացի մարզում ստեղծել է անհավասար վիճակ՝ սպասվող ընտրությունների առումով:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արսեն Աղաբաբյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետն է եղել: Այդ մասին 2018 թ. ապրիլի 25-ին առանձին գրառում էր արել հենց Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան
Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ...
Խոշոր հրդեհ Դսեղում. այրվել է 20 տոննա անասնակեր
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են...
«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել...
«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին
Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան...
«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքները
Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց...
Փոխխոսնակ. Ազատագրական շարժումը «Հայաստան» խմբակցության արբանյակը չէ
Այս կապակցությամբ նա կոչ արեց ուշադրություն չդարձնել...
Ամենաշատ