News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Yahoo News Japan հրատարակությունը նյութ է հրապարակել Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ վարժանքների մասին եւ անհանգստացրել իր ընթերցողներին, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ճապոնական ծովում մեկնարկել են ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցության-2021» ռազմածովային վարժանքները:

«Ճապոնացիները պատերազմ չեն ցանկանում, սակայն այլ երկրներում գործում է զորակոչի համակարգ, եւ բոլորը ռազմական փորձ ունեն: Եթե ​​պատերազմ սկսվի, Ճապոնիան մեկ օրում կպարտվի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրան պետք են միայն ճապոնական բազաները, եւ եթե ինչ-որ բան պատահի, նա անմիջապես կհեռանա, ինչպես դա եղավ Աֆղանստանում», - ասել է օգտատերերից մեկը:

«Եթե Չինաստանը հարձակվի Օկինավայի վրա, ապա Ռուսաստանը անմիջապես կհարձակվի Հոկայդոյի վրա: Հենց սա է «հյուսիսային տարածքներում» մշտական ​​վարժանքների իմաստը, - ենթադրել է մեկ այլ ընթերցող:

«Ռուսաստանին եւ Չինաստանին դիմակայելու համար Ճապոնիային անհրաժեշտ են ատոմային սուզանավեր, բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ ռազմավարական միջուկային զենք: Եվ Ճապոնիան կարող է անել այս ամենը: Քաղաքական գործիչները պետք է հնարավորինս արագ համապատասխան որոշում կայացնեն», - ավելացրել է մեկ այլ օգտատեր:

«Ներկայիս իրավիճակում Ճապոնիան իրեն պաշտպանելու ընդամենը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ վերացնել Սահմանադրության 9-րդ հոդվածը եւ մեծացնել իր ռազմական հզորությունը, կա՛մ դառնալ ԱՄՆ-ի մեկ այլ նահանգ», - համաձայնել է մեկ ուրիշ օգտատեր:

«Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Մեծ է հավանականությունը, որ Թայվանում կամ Սենկակուում ճգնաժամի դեպքում ԿԺԴՀ-ն եւս ձեռքերը ծալած չի սպասի: Նրանց կարող է միանալ նաեւ Հարավային Կորեան: Այդ ժամանակ դա կլինի ուժեղ հակառակորդ, որին Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը չեն կարողանա դիմակայել: Պետք է կրկնապատկենք պաշտպանության, անձնակազմի եւ տեխնիկայի վրա ծախսերը, որպեսզի կարողանանք պայքարել», - մեկ այլ ընթերցող կոչ է արել պատրաստվել պատերազմի բոլոր հարեւան պետությունների հետ:

«Մեզ հայտնի չէ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են Ռուսաստանը եւ Չինաստանը, սակայն դրանք սպառնալիք են Ճապոնիայի համար: Ճապոնիան պետք է ունենա այնպիսի բանակ, որը ունակ կլինի հետ մղել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հարձակումը», - եզրափակել է մեկ այլ օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ