News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Acer-ը թողարկել է 3D էկրանով նոթբուք: Այս մասին հաղորդվել է ընկերության կայքում, փոխանցել է «Լենտա.ռու»-ն:

ConceptD 7 SpatialLabs Edition մոդելն ունի հատուկ էկրան, որը 2D կոնտենտը վերածում է 3D-ի: Սարքը կարող է 3D-ի փոխակերպել տեսանյութերը, պատկերները, խաղերը եւ պատկերները տեսաժողովների կամ տեսազանգերի ընթացքում:

Էկրանի վերեւում տեղադրված է տեսախցիկների շարք, որոնք հետեւում են օգտագործողի աչքերի եւ գլխի դիրքերին եւ շարժմանը` կոնտենտը ստերեոսկոպիկ ձեւաչափով ցուցադրելու համար:

Acer-ի ինժեներների խոսքով՝ եռաչափ պատկերի ստացման համար օգտագործվում է հզոր սարքավորում՝ 11-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսոր, GeForce RTX 3080 տեսաքարտ, մինչեւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ NVMe SSD կրիչներ՝ մինչեւ երկու տերաբայթ տարողությամբ:

«Մշակողները եւ դիզայներները վերջապես կարող են աշխատանքի ընթացքում տեսնել իրենց եռաչափ ստեղծագործությունները 3D տեսքով, այնպես որ կարող են ավելի ճշգրիտ եզրակացություններ անել նախագծի վերաբերյալ, այլ ոչ թե հետաձգել այն», - նշել է ընկերության թոփ-մենեջեր Ջերի Կաոն (Jerry Kao):

ConceptD 7 SpatialLabs Edition-ը վաճառքի կհանվի դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ