News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ:  Կրակելու հետեւանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։

 

Տպել