News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։00ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ.ամբողջովին բենզաբակի պարունակությունը դատարկվել էր։

Արդեն 2 ժամից ավելի է, քաղաքացիներն իրենց ուժերով վերամբարձ կռունկով փորձում են դարձի բերել ճանապարհը մասամբ փակած բեռնատարը:

 https://shamshyan.com/hy/article/2021/10/16/1198399/

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ