News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) Գոլդեն քաղաքում ընկնող փոքր երկնաքարը կարող էր ողբերգությամբ ավարտվել: 1.2 կիլոգրամանոց քարը կոտրել է տան տանիքը եւ ընկել բարձի վրա: Դրանից մի քիչ առաջ տան տիրուհուն արթնացրել է շան հաչոցը: Այս մասին հայտնել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ CBC-ին հղումով:

Դեռեւս չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, Ռութ Համիլթոնը շտապել է զանգահարել շտապ օգնության հեռախոսահամարով:

«Օպերատորն ինձ ամենատարբեր հարցեր տվեց, եւ այդ պահին ես բարձրացրի այն երկու բարձերից մեկը, որոնց վրա ես քնել էի եւ տեսա երկնաքարը», - պատմել է կինը:

Սկզբում չէի կարողանում հավատալ կատարվածին: Սակայն ականատեսները հաստատել են, որ այդ գիշեր տեսել են «ընկնող աստղ»: Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի փորձագետները հաստատել են, որ քարն իսկապես ընկել է տիեզերքից:

Ռութ Համիլթոնը ցանկանում է երկնաքարը որպես հուշանվեր պահել այն բանից հետո, երբ մասնագետները կուսումնասիրեն այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ