News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանություններն առաջարկել են փոխհատուցում վճարել օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան ուժերի ավիահարվածից զոհված 10 մարդկանց հարազատներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ The New York Times թերթին հղումով:

Ըստ լարտվամիջոցի՝ համապատասխան առաջարկը հինգշաբթի հնչեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը՝ Nutrition and Education International (NEI) բարեգործական կազմակերպության ղեկավար Սթիվեն Քվոնի հետ հարցազրույցում: Այնտեղ է աշխատել Զեմարի Ահմադին, ում ամերիկացի զինվորականները սխալմամբ համարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորում հանդիսացող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալ:

Առաջարկվող վճարումների չափը չի բարձրաձայնվում: Պարբերականը ընդգծել է, որ Պենտագոնը եւ Պետդեպը աշխատում են Ահմադի ընտանիքի ողջ մնացած անդամներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ: Afghanistan International-ը չորեքշաբթի հաղորդել է, որ ԱՄՆ-ի զինուժի ավիահարվածի հետեւանքով զոհված տասը մարդու հարազատները սպասում են ամերիկյան ղեկավարության խոստացած փոխհատուցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ