News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ պատիժն է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ նրան մեղադրելով իր կառավարման օրոք կատարած բռնաճնշումների մեջ, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

«Վրաստանում շատերն են ստիպված եղել իրենց վրա զգալ բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումը։ Մենք բողոքի ցույց ենք անցկացնում, որպեսզի հիշեցնենք հասարակությանն այն մասին, թե ինչ էր կատարվում այն տարիներին։ Դու դուրս չես գալու բանտից»,- ասել է նախկին քաղբանտարկյալ Տրիստան Ցիտելաշվիլին՝ բեմահարթակից դիմելով Սաակաշվիլուն։

Բանտի մոտ լսվում են «մարդասպան», «տանջարար» բացականչություններ։ Բեմահարթակին, որտեղից ելույթ ունեցողները դիմում են ցույցի մասնակիցներին, տեղադրված է բաներ՝ «Դահիճը բանտում» մակագրությամբ։ Ցույցի մասնակիցները պահանջում են անժամկետ բանտարկել Սաակաշվիլուն։

«Դու պետք է նստես հավերժ»,- ասել է Իյա Մետրեւելին՝ Բուտա Ռոբակիձեի մայրը (երիտասարդ, որը կրակոցով սպանվել էր 2004թ. ոստիկանական հատուկ գործողության ժամանակ)։ Նրա մահը լայն արձագանք էր առաջացրել, եւ ՆԳՆ հինգ պաշտոնյա 14 տարի հետո դատապարտվեց ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում է, որտեղ կրում է պատիժը երկու քրեական գործով։ Թբիլիսիում ձերբակալությունից անմիջապես հետո նա հացադուլ է հայտարարել, որն ընթանում է արդեն 16-րդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ