News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի հյուսիսարեւմտյան Շենսի նահանգում հնագետները հայտնաբերել են Հյուսիսային Չժուու հարստության կառավարման շրջանի (մ.թ. 557-581թթ.) բարձրաստիճան պաշտոնյա Դուլու Էնայի ընտանեկան գերեզմանատունը, գրում է «Вокруг света» պորտալը՝ հղում կատարելով China.org-ին։

Մոտ 20 000 քառակուսի մետր մակերեսով գերեզմանատունը հայտնաբերվել է Սիսյան նոր շրջանում։ Հնագետները գտել են Դուլու Էնայի ընտանիքի անդամների մի քանի գերեզմաններ։ Պաշտոնյայի գերեզմանը գտնվել է գերեզմանատան հարավային մասում։ Ընտանիքի մյուս անդամները թաղվել են դեպի հյուսիս ուղղությամբ՝ ըստ ավագության կարգի։

Հայտնաբերվել է մոտ 400 առարկա, ներառյալ թրծակավե արձանիկներ, բրոնզե հայելիներ եւ նեֆրիտից պատրաստված իրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ