News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օգտագործելով TESS աստղադիտակի հավաքած տվյալները՝ աստղագետները հայտնաբերել են նախկինում անհայտ էկզոմոլորակ, որը ստացել է TIC 257060897b անվանումը: Այն գտնվում է Արեգակից 1600 լուսային տարի հեռավորությամբ եւ պտտվում է աստղի շուրջը, որի զանգվածը 1,3 անգամ, իսկ շառավիղը՝ 1,8 անգամ գերազանցում է արեւայինին, գրում է universemagazine.com-ը՝ հղում անելով phys.org-ին:

Նոր բացահայտված օբյեկտն իրենից ներկայացնում է տաք Յուպիտեր: Դրա շառավիղը 1,5 անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի շառավղին: Ընդ որում, TIC 257060897b-ի ուղեծիրն անցնում է կենտրոնական աստղից 0,05 աստղային միավոր հեռավորությամբ, այսինքն, դրա մթնոլորտը տաքացվում է մինչեւ 1480°C աստիճան:

Ամենայն հավանականությամբ, հենց աստղին ծայրահեղ մերձավորությունն է էկզոմոլորակի «փքվածություն» առաջացրել: Ճառագայթային արագությունների չափման արդյունքները ցույց են տվել, որ դրա զանգվածը կազմում է Յուպիտերի 0,67 մասը: Իր հերթին, սա նշանակում է, որ TIC 257060897b-ի միջին խտությունը հավասար է ընդամենը 0,25 գ/սմ³-ի, ինչը չորս անգամ պակաս է ջրի խտությունից: Ներկայումս այն աստղագետների կողմից հայտնաբերված ամենաքիչ խիտ մոլորակներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ