News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Բաղլան նահանգի Անդարաբի շրջանում դիմադրության ճակատի երկու հրամանատարներ են զոհվել «Թալիբան» շարժման զինյալների հետ բախումների ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումների ժամանակ ոչնչացվել են նաեւ յոթ թալիբներ:

Օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրել էին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին նրանք մտել էին Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տարհանվել էին կառավարական ուժերի հետ համագործակցող արեւմտյան քաղաքացիները եւ աֆղանցիները: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել էին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն է եղել «Թալիբան»-ի առաջին կառավարման տարիներին եւ 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ