News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Pine64 թիմը ազդարարել է PinePhone Pro սմարթֆոնի՝ իր նոր սարքի մասին, որը գործում է Linux միջուկով օպերացիոն համակարգի կառավարմամբ: Նշվում է, որ սարքը ստեղծելիս հաշվի են առնվել օրիգինալ PinePhone մոդելի օգտվողների արձագանքներն ու ցանկությունները, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով tomshardware.com-ին:

Նորույթի հիմքում ընկած է վեց միջուկի Rockchip RK3399S պրոցեսորը, որն աշխատում է մինչեւ 1,5 ԳՀց հաճախականությամբ: Չիպը ներառում է Arm Mali T860 գրաֆիկական արագացուցիչ: Օպերատիվ հիշողության ծավալը 4 ԳԲ է, eMMC է, ֆլեշ կուտակիչի հզորությունը՝ 128 ԳԲ (ընդլայնվում է microSD քարտի հաշվին):

Սմարթֆոնը ստացել է 6 դյույմանոց HD+ էկրան՝ 1440×720 պիքսել թողտվությամբ: Վնասներից պաշտպանությունը ապահովում է Gorilla Glass 4 ապակին։ Առջեւի տեսախցիկը պատրաստված է 5 մեգապիքսելանոց OmniVision OV5640 սենսորի հիման վրա: Հետեւում տեղադրված է մեկ տեսախցիկ՝ 13MP Sony IMX258 մեգապիքսելանոց սենսորով:

Սարքավորումը ներառում է Wi-Fi 802.11ac եւ Bluetooth 4,1 ադապտրներ, GPS/GLONASS ընդունիչ, ականջակալների ստանդարտ վարդակ եւ USB Type-C պորտ: Չափերը կազմում են 160,8×76,6×11,1 մմ, քաշը` 215 գ: Տեղադրված է 3000 մԱ/ժ հզորությամբ վերալիցքավորվող մարտկոց:

Սարքն օգտագործում է KDE Plasma Mobile-ով Manjaro Linux օպերացիոն համակարգ: Գինը 399 ԱՄՆ դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան
Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ…
Փոշեկուլ ռոբոտը մարդկանց զրկում է կյանքի իմաստից. հետազոտություն
Փոշեկուլ ռոբոտը կարող է մարդուն զրկել բավականության զգացումից...
Եվրասիական համագործակցությունը անհրաժեշտ է կառուցել նորարարությունների եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա
ԱՏՄ երկրների տարածքում բնակիչների 30 տոկոսը երիտասարդներ են՝ մոտ 55 մլն մարդ․․․
Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի
Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված սիմուլյացիոն մեքենայական ուսուցման մեթոդի վրա․․․
Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր
Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել…
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը 
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները...
Ամենաշատ