News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հետազոտողները հաստատել են դավադրության տեսությունների ամենամռայլ ենթադրությունները՝ սմարթֆոնները, որոնք հիմնված են Android օպերացիոն համակարգի վրա, մշտապես հավաքում են սեփականատերերի անձնական տվյալները եւ կուտակված տեղեկատվությունը փոխանցում են տեխնոլոգիական ընկերություններին, գրում է Gizmodo պորտալը:

Xiaomi-ի, Huawei-ի եւ Samsung-ի Android-ով սմարթֆոնները մշտապես հետեւում են իրենց տերերին: Այսպիսի եզրակացության են եկել Trinity College-ի հետազոտողները եւ այլ գիտական հաստատություններից նրանց համահեղինակները: Հավաքված մասնավոր տվյալները կարող են փոխանցվել սարքերի արտադրողներին, բայց՝ ոչ միշտ, երբեմն դրանք հայտնվում են երրորդ ձեռքերում:

Կարելի է ենթադրել, որ առաջադեմ օգտվողները կարող են կանխել վերահսկողությունը, բայց ոչ, իրականում չեն կարող, քանի որ անձնական տվյալները հավաքվում են համակարգային հավելվածների կողմից, որոնց վրա օգտվողը չի կարող ազդել: Սա, օրինակ, տեսախցիկի հավելված է կամ կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ծրագիր:

Samsung-ի սմարթֆոններն, օրինակ, Samsung Pass-ից տվյալներ են ուղարկում Google Analytics-ին: Xiaomi-ի սմարթֆոնները նույնպես տվյալները կիսում են Google-ի ծառայությունների հետ: Huawei-ն իր հերթին տվյալների արտահոսք է անում Microsoft-ից: Տվյալները հավաքվում են նույնիսկ այն հավելվածների կողմից, որոնք սարքի սեփականատերն ընդհանրապես չի օգտագործում: Նման հսկողությունից պաշտպանվելու միայն մեկ միջոց կա՝ ընդհանրապես սմարթֆոններ չօգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ