News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր է ազատ արձակել Գուանտանամոյի բանտում մնացած միակ աֆղանցի բանտարկյալ Ասադուլլահ Հարունգուլային, ով այնտեղ է 2007 թվականից: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է աֆղանական The Khaama Press գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ 40-ամյա Հարունգուլային ազատ արձակելու որոշումը բացատրվում է նրանով, որ նա չի ղեկավարել ծայրահեղական խմբավորումները, եւ բացի այդ, զղջում է նախկինում կատարածի համար: Բանտարկյալը, որը հայտնի է նաեւ Հարուն Ալ-Աֆղան անունով, ձերբակալվել է 2007 թվականին՝ ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեղադրանքով:

Նա անձամբ իր անմեղության մասին 900 նամակ է գրել, բայց 2020-ին նրան մերժել են ազատ արձակել: Նաեւ հաղորդվում է, որ 2020 թվականին Հարունգուլան տառապել է ծանր դեպրեսիայով, նշում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ