News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյումրեցի 42 ընտանիք 20-50 հազարական դրամ միանվագ օգնություն է ստացել կայանալիք ընտրություններից առաջ՝ մարզպետարանից։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։

Եվ նախորդ՝ համապետական ընտրություններից մնացած սովորույթի համաձայն, այս անգամ էլ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ 1 միլիոն 700 հազար դրամ է բաժանվել 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ են, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։

Թե ինչո՞վ է պայմանավոված, որ ընտրություններից առաջ մարզպետարանը պարզել է, որ մինչև 50 հազարական դրամ միանվագ օգնություն ստանալու կարիք ունեցող ընտանիք կա, և հատկապես՝ մայրաքաղաք Գյումրիի բնակիչները և ոչ թե, ասենք, մարզի հեռավոր գյուղերում ապրող բնակիչները, հայտնի չէ, համենայն դեպս մարզպետի ստորագրած որոշման մեջ որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն նշված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ