News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ` հոկտեմբերի 15-ին լրացել է արցախյան 44-օրյա պատերազմ կամավոր մեկնած եւ զոհված Յուրի Օհանյանի մահվան մեկ տարին:

Յուրիի հորեղբոր տղան` Վարդան Օհանյանը պատմեց, որ Յուրին 2016 թվականին էր զորակոչվել բանակ, ծառայել էր Ասկերանի զորամասում, հրետանավոր էր:

«2012թ. ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարան, որն ավարտելուց հետո ընդունվել նույն համալսարանի գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, սերտիֆիկացում և ստանդարտացում բաժինը: 1 տարի սովորելուց հետո 2016 թ-ին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայել է Արցախում՝ Ասկերանի զորամասում: Յուրին հմուտ հրետանավոր էր, որի համար բանակում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: 2018-ին զորացրվելուց հետո շարունակել է ուսուցումը 2-րդ կուրսում՝ միաժամանակ աշխատելով «ԱՐ-ՄՈԲԻԼ» անվտանգության ծառայությունում: Նա ծառայությունն անցկացրել է «Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր»-ում՝ անվտանգության աշխատակից՝ նախապես վերապատրաստվելով «ԲԵՐԿՈՒՏ» թիկնապահական և պահնորդական ուսումնական կենտրոնում: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Յուրիի ռազմատենչ ու հայրենասեր ոգին չէր կարող սպասել. առանց մի վայրկյան անգամ մտածելու՝ սեպտեմբերի 29-ին ինքնակամ մեկնել է Սիսիան, ներկայացել զինկոմիսարիատ, կամավորագրվել և միացել Սիսիանի գնդին՝ որպես հրետանավոր՝ նշանառու»,- պատմեց նա:

Վարդանի խոսքով` Յուրին շատ աշխատասեր էր եւ երազում էր ունենալ սեփական տուն:

«Բանակից հետո, ուսումը շարունակելու հետ միաժամանակ, 2018-2020թթ. աշխատել է տարբեր տեղերում՝ փորձում էր գտնել ինքն իրեն հարազատ աշխատանք, մինչև կավարտեր ուսումը: Աշխատել է Տաշիր-Պիցցայում որպես պիցցա պատրաստող, սուշի պատրաստող, անշարժ գույքի գործակալությունում՝ որպես բրոկեր, վարձով տարածք էր վերցրել ՝ գունավոր տպագրության և պատճենահանման ծառայություն էր մատուցում, բացել է «Օհանյան» մաքրման ծառայություն՝ նպատակ ունենալով մեծ կազմակերպություն դարձնել»,- ասաց նա:

Յուրի Օհանյանը  զոհվել է հոկտեմբերի 15-ին: Հուղարկավորվել է Սիսիանի պանթեոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ