News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խաղաղարար կոնտինգենտի հումանիտար արձագանքման կենտրոնի ռուս զինծառայողները երեխաների հայրենասիրական դաստիարակության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատություններում խաղաղության եւ անվտանգության դասեր են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այս անգամ ռուսաստանցի սպաները Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 դպրոցի սաների համար վիկտորինայի ձեւաչափով են դաս կազմակերպել:

100-ից ավելի դպրոցականներ մասնակցել են ինտերակտիվ դասերին: ՌԴ խաղաղապահ ուժերի զինվորականները Հայրենական մեծ պատերազմի պատմության ոչ մեծ էքսկուրս են կատարել, որի ընթացքում խոսել են պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի սխրանքների եւ փառահեղ ռազմական ավանդույթների մասին:

Դասերի ժամանակ խաղաղապահներն աշակերտների շրջանում վիկտորինա են անցկացրել՝ Խորհրդային Միության հերոսների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին, ովքեր հսկայական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում: Դպրոցականներն ակտիվ մասնակցել են վիկտորինային:

«Ուսումնական շրջանի սկզբում Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցները կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ստեփանակերտի դպրոցներում անցկացվեցին քաջությանը, խաղաղությանը, հերոսությանը, սխրանքներին նվիրված դասեր: Շարունակելով մեր գործունեությունը՝ մենք նաեւ միջոցառումներ ենք անցկացնում դպրոցի ուսուցիչների հետ, պատմում ենք մեր խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Դե, նաեւ մենք մարդկանց ծանոթացնում ենք մեր առաքելությանը, որը նվիրված է այս տարածաշրջանում խաղաղության, հանգստության պահպանմանը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնին:

Ամփոփելով՝ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներին՝ դասի եւ երիտասարդության կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ