News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ԱՄՆ-ից ժամանած առնվազն 17 քրիստոնյա միսիոներ եւ նրաց ընտանիքի անդամներ են առեւանգվել, հայտնել է New York Times թերթը՝ հղում անելով Հայիթիի անվտանգության ծառայության աշխատակիցներին:

Պարբերականի հաղորդմամբ՝ ինչ-որ հանցախումբ առեւանգել է ԱՄՆ-ից 17 քրիստոնյա միսիոներներին ու նրանց ընտանիքի անդամներին, այդ թվում՝ կանանց եւ երեխաներին: Նշվում է, որ դա տեղի է ունեցել, երբ այդ մարդիկ հեռանում էին մանկատնից:

Դեպքի մանրամասները հայտնի չեն, սակայն, պարբերականի համաձայն, միսիոներներն առեւանգվել են դեպի օդանավակայան ուղեւորվող ավտոբուսից, որտեղ պետք է ճանապարհեին խնբի մի քանի անդամներին:

Հայիթիում տարիներ շարունակ քաղաքական ցնցումներ են տեղի ունենում, եւ ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ մարդկանց առեւանգումն այդ երկրում հազվադեպ երեւույթ չէ, նշում է թերթը: Այդուհանդերձ, ամերիկացիների այդքան մեծ խմբի առեւանգումը ցնցել է պաշտոնյաներին, ընդգծում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ