News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսին Չինաստանը փորձարկել է հիպերձայնային հրթիռ, որն ունակ է կրել միջուկային զենք, դա անսպասելիորեն զարմացրել է ամերիկյան հետախուզությանը, գրում է ՌԻԱ Նովոտսի-ն՝ հղում անելով Financial Times պարբերականին:

Լրատվականի տվյալներով՝ Չինաստանը ցուցադրել է առաջադեմ տիեզերական պոտենցիալ, որը չէր սպասում ԱՄՆ հետախուզությունը: Թերթի աղբյուրի խոսքով՝ հրթիռը չի խոցել առաջադրված թիրախը, սակայն փորձարկումը ցույց է տվել, որ Չինաստանը գրանցել է ուշագրավ հաջողություն հիպերձայնային զենք ստեղծելու գործում եւ շատ ավելի մեծ առաջընթաց այդ հարցում, քան ենթադրում էին ամերիկացիները:

«Մենք գաղափար չունենք, թե ինչպես են նրանք արել դա»,-հայտարարել է հետախուզական տվյալներին լավատեղյակ աղբյուրը:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ հրթիռը տեսականորեն կարող է թռնել հարավային բեւեռի երկնքում, ինչը կարող է մեծ խնդիր ստեղծել ամերիկացի զինվորականների համար, որոնց ՀՕՊ համակարգերը կենտրոնացած են հյուսիսային բեւեռային ուղղությամբ:

Պենտագոնում մտահոգություն են հայտնել Չինաստանի գործողությունների կապակցությամբ, սակայն չեն մեկնաբանել հիպերձայնային հրթիռի փորձարկման մասին հաղորդագրությունը: «Մենք մտահոգություն ենք հայտնել Չինաստանի ռազմական հնարավորությունների առնչությամբ, որը միայն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս»,-ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը չի մեկնաբանել փորձարկումների մասին տվյալները, սակայն դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ Չինաստանի ռազմական քաղաքականությունը միշտ կրել է պաշտպանական բնույթ, նշում է Financial Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ