News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բաղդադի բնակչուհի Անսամ Մանուելն ընտրվել է Իրաքի խորհրդարանում ընտրությունների արդյունքում՝ չնայած նա մահացել է նոր կորոնավիրուսային վարակի բարդությունների հետեւանքով շուրջ երկու ամիս առաջ նախքան քվեարկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:

Անսամ Մանուելն առաջադրվել էր խորհրդարանական ընտրություններին որպես մայրաքաղաքային շրջանից անկախ թեկնածու եւ ստացել շուրջ 2 400 ընտրողների աջակցությունը: Սակայն, ինչպես հայտնի էր դարձել, դեռեւս ամռանը նա վարակվել էր նոր կորոնավիրուսով, ավելի քան մեկ ամիս անցկացրել հիվանդանոցում եւ մահացել օգոստոսի վերջում: «Մեռյալ հոգիների» բացահայտման փաստը հանրության շրջանում սուր քննադատության պատճառ է դարձել, որը մեղադրել է Իրաքի իշխանություններին ընտրությունների կեղծելու մեջ, սակայն զոհվածի ընտանիքը շտապել է պարզաբանել տեղի ունեցածը:

Ֆեյսբուքյան էջում Անսամի մտերիմները հրապարակել են հայտարարություն, որում ասվում է, որ երիտասարդ կինն ինքնուրույն էր առաջադրվել, երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ, սակայն պարտվել էր: Ընտրությունների ժամանակ նրա ընկերներն ու կողմնակիցները քվեարկել են նրա օգտին՝ ի նշան նրա հիշատակի, նրա նկատմամբ երախտապարտության ու հարգանքի: Քանի որ Անսամի անունը տեխնիկական պատճառներով չէին հասցրել բացառել քվեաթերթիկներից, շատերը քվեարկել էին նրա օգտին՝ չիմանալով թեկնածուի հետ տեղի ունեցածի մասին:

Նշվում է, որ իրավաբանական տեսանկյունից խորհրդարանում նրա տեղը կզբաղեցնի նրանից հետո առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն: Հայտնի է, որ Բաղդադում հոկտեմբեի 10-ին կայացած ընտրությունների արդյունքում գրանցվել է ընտրողների ամենացածր մասնակցությունը՝ 30 տոկոսից փոքր-ինչ ավելին: Անցած շաբաթ կառավարության քարտուղարությունը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 97 կին:

Իրաքի խորհրդարանի ընտրությունները պետք է կայանային 2022 թվականին, սակայն անցկացվել են վաղաժամկետ ընտրություններ 2019 թվականի վերջում կոռուպցիայի, պաշտոնյաների կամայակայությունների եւ աղքատության դեմ զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից հետո: Քվեարկության արդյունքում բազմաթիվ դիտորդներ հայտարարել են կեղծումների մասին ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո, իսկ մի քանի պարտված կուսակցություններ առհասարակ հրաժարվել են ընդունել քվեարկության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ