News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բարեկամության պաշտպաններ-2021» համատեղ ռուս-եգիպտական տակտիկական զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-29-ը Եգիպտոսում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021»  համատեղ ռուս-եգիպտական տակտիկական զորավարժությունները անձնակազմի գործնական դեսանտավորմամբ եւ երկու երկրների օդադեսանտային տեխնիկայով»,-ասվում է հաղորդոգրության մեջ:

Նշվում է, որ ակտիվ փուլի ընթացքում հետախույզները կիրականացնեն դեսանտավորում կառավարվող պարաշյուտային համակարգերով:

Այնուհետեւ Ռուսաստան Իլ-76ՄԴ եւ Եգիպտոսի Ս-130 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները նշանակետին կհասցնեն պարաշյուտային եղանակով անձնակազմին ու տեխնիկան կրակի ներքո, որով դեսանտայիններն արգելափակում են ահաբեկիչների կողմից գրավված բնակավայրը:

Զորավարժությունների ավարտական փուլում ուսումնասիրվել է առանձին հանցախմբերի ոչնչացումը: Այնուհետեւ ռեյդային գործողություններով զինվորականները կփակեն սահմանամերձ գոտում ահաբեկիչների համար ռազմամթերքի ու նյութական միջոցների պահուստների մատակարարման ալիքները:

ՌԴ-ից համատեղ զորավարժություններում ներգրավված է շուրջ 100 զինծառայող Նովորոսիսկի դեսանտա-գրոհային լեռնային միավորումից, դեսանտի ԲՄԴ-2 վեց մարտական մեքենա եւ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ չորս ինքնաթիռ: Եգիպտական կողմից պլանավորվում է ներգրավել ավելի քան 400 զինծառայող պարաշյուտային դեսանտային ստորաբաժանումից, Ս-130 «Հերկուլես» ինքնաթիռներ եւ «Չինուք» ծանր ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ