News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Քիսիդան այցելել է «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ, հանդիպել դրա անձնակազմի հետ եւ ստուգել կայանում լիկվիդացիոն աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նահանգում լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ավարտել կայանի լիկվիդացիոն աշխատնանքները: Եւ մենք, հիմք ընդունելով տեղաբնակների հետ վստահելի հարաբերությունները, կցանկանայինք շարունակել ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ»,-վարչապետի խոսքերը մեջբերում է NHK հեռուստաալիքը: Ճապոնիայի կառավարության ղեկավարը պարբերաբար այցելում է Ֆուկուսիմա նահանգում ԱԷԿ, որտեղ 2011 թվականին երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վթար է տեղի ունեցել: Քիսիդն աշխատանքային այցի ընթացքում նաեւ լսել է կայանի աշխատակիցների զեկույցը լիկվիդացիոն գործողությունների ընթացքի ու հարցերի մասին, որոնք կապված են ԱԷԿ տարածքում պահվող ռադիացիոն ջրի մաքրման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ