News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի 65 քաղաքներում կիրակի ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Դրանք արդյունքում կընտրվեն խոշոր քաղաքների ղեկավարները, այդ թվում՝ Թուրինում  ու Հռոմում, որտեղ ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն տեղի քաղաքական գործիչներն ու հանրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրորդ փուլն ընթանում է ավելի քան 15 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, որտեղ առաջին փուլում թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Կիրակի ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին եւ կփակվեն 23:00-ին: Դրանք կգործեն նաեւ երկուշաբթի 07:00-15:00-ն:

Հիմնական պայքարը ծավալվել է աջակողմյա եւ ձախակողմյա կենտրոնների թեկնածուների միջեւ: Այսպես, Հռոմում քաղաքապետի պաշտոնին հավակնում են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ռոբերտո Գուալտյերին, որը զբաղեցրել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը Ջուզեպե Կոնտիի երկրորդ կառավարությունում (2019-2021 թթ.) եւ Էնրիկո Միկետին, որին սատարել է «Լիգա», «Առաջ, Իտալիա» եւ «Իտալիայի եղբայրներ» կուսակցություններին կազմված աջակողմյա կոալիցիան:

Առաջին փուլում գրանցվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն, քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 55 տոկոսը:

Քվեարկությունն ընթանում է կորոնավիրուսը չտարածելու բոլոր միջացառումների պահպանմամբ, սակայն պատվաստման հավաստագիրը, որը լայնորեն կիրառվում է երկրում, չի պահանջվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ