News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Տպել
Ամենաշատ