News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Պերմում ռեստորաններն աշխատանքի կընդունեն ռոբոտներին կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների QR-կոդերը ստուգելու համար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են «Պրոմոբոտ» ընկերությունում:

«Ռուսական «Պրոմոբոտ» ընկերությունը, որն արտադրում է սերվիսային ռոբոտներ, ներկայացրել է ռեստորաններում ու հանրային վայրերում QR-կոդերը ստուգելու համար առաջին ռոբոտին: Ռոբոտն ունակ է տեղաշարժվել հաստատության մուտքի մոտ եւ շփվել այցելուների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի սարքի հիմնական գործիքակազմից, ռոբոտը համալրվել է QR- կոդերը հաշվելու եւ անձնագրի սքաներներով: Այն նաեւ ինտեգրված է «Գոսուսլուսի» ծառայությանը: Հենց դրա շնորհիվ ստեղծվել է QR-կոդերն ու անձնագրի կամ այլ փաստաթղթի իսկությունը ստուգելու հնարավորությունը: «Այդ գործառնության ռոբոտներն առաջիկայում ի հայտ կգան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու Պերմի ռեստորաններում»,-նշվում է հաղորդագրության մեջ: Այսպես, մայրաքաղաքում այդպիսի աշխատակիցներ կունենան The Toy իտալական խոհանոցի ռեստորանում, Պետերբուրգում՝ «Գուսի»-ում, իսկ Պերմում՝ Amber ռեստորանում:

Բացի ռեստորաններից, այդպիսի ռոբոտները կհայտնվեն օդանավակայաններում եւ ուսումնական հհաստատություններում, նշել են ընկերությունում:

COVID-19-ի հիվանդացության աճի եւ տարածաշրջանում վարակի հետեւանքով մահացության պարբերաբար հայտարարվող ռեկորդների կապակցությամբ ընդունվում են սահմանափակումներ: Հիմնական սահմանափակումներից մեկը պատվաստված եւ ապաքինված քաղաքացիների QR-կոդերն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ