News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 5 076 նոր դեպք, ապաքինվել է 1 126 վարակակիր, իսկ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 44 պացիենտ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով stopcov.ge հատուկ կառավարական կայքի տվյալներին:

24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 62 994 թեստավորում:

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները կազմում են հետեւյալ պատկերը. օրական ցուցանիշն է 8,06 տոկոս, վերջին 14 օրում՝ 8,04 տոկոս, վերջին 7 օրում՝ 8,77 տոկոս:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոմավիրուսով վարակվելու 657 753 դեպք, որոնցից առողջացել է 609 987, մահացել՝ 9 440 մարդ:

Երկրում կատարվել է 1 906 882 պատվաստում, վերջին օրվա ընթացքում պատվաստվել է 6 673 մարդ:

Ներկայում կարանտինում գտնվում է 59 մարդ, հիվանդանոցներում՝ 5 176 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 922 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ