News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիում մասնակցությունը չափազանց պասիվ է, որը բնական է, մենք այդպես էլ կանխատեսում էինք: Այս մասին այսօր` հոկլտեմբերի  17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թասիբով» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը:

«Նախ էն հանգամանքը, որ թեկնածուների մեծ մասը քարոզարշավի ժամանակ շատ պասիվ էին ու ես իմ եթերներից մեկի ժամանակ էլ ասել է, որ սա այն ընտրություններից է, որ ընտրողը պետք է գնահատի թեկնածու անկեղծությունը, որովհետեւ իշխանությունը գտնվում է գետնին, բայց ժողովուրդը շատ ուշադիր նայում է այդ իշխանությանը եւ թույլ չի տալիս, որ որեւէ մեկը գա եւ վերցնի: Նա թույլ կտա այն թեկնածուին, ով իրապես անկեղծ է եղել այս ընթացքում եւ իր անկեղծությամբ է ներկայացրել իր մոտիվացիան քաղաքապետի ընտրություններում»,- ասաց նա:

Կարապետ Պողոսյանը անդրադառնալով ՔՊ քաղաքապետի թկենածու այն դիտարկմանը, որ 50 հազարական դրամների բաժանումը ընտրակաշառք չէ, այլ սոցիալական աջակցություն, նա  ասաց, որ ՔՊ-ն թեկնածուն ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում հստակ գործում են երկակի ստանդարտներ օրենքի առաջ:

«Թասիբով» դաշինքի թկենածուն կարծում է, որ սա մեր հասարակության ամենագիտակցված ընտրություններից մեկն է. «ԻՆձ թվում է` այս ընտրությունները լի են լինելու անակնկալներով, այս պահին չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ գոնե իշխանության համար շատ հետաքրքիր անակնկալներ կունենանք»:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ