News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան շատ հետաքրքրված է թուրքական դրոնների ծրագրով, եւ նրան տրամադրվել են պոտենցիալ վաճառքի տարբերակներ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը CNN Turk-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիային առաջարկվել է թուրքական մարտական անօդաչուները գնելու հնարավորությունը, եւ բրիտանացի պաշտոնական անձինք լրջորեն դիտարկում են այդ հնարավորությունը: Մեծ Բրիտանիայի ՊՆ Բեն Ուոլեսն ավելի վաղ նշել էր, որ թուրքական դրոնները փոխել են խաղի կանոններն ու դարձել օրինակ, թե ինչպես են ուրիշ երկրները դառնում առաջատար այդ տեխնոլոգիայով:

Բրիտանական տեխնոլոգիաներն արդեն բազում տարիներ դերակատարում ունեն թուրքական դրոնների ծրագրում: The Guardian-ի հաղորդմամբ՝ Bayraktar դրոնների մի շարք բաղադրիչներ ձեռք են բերվում բրիտանական կապալառուներից: Bayraktar-ի ներկայացուցիչները հերքում են, որ բրիտանական տեխնոլոգիաներն ինչ-որ դեր են խաղացել իրենց դրոնների ստեղծման գործում:

TB-2 Bayraktar-ը ներկայում շահագործվում է Թուրքիայի դաշնակիցների, այդ թվում՝ Ադրբեջանի, Քաթարի, Ուկրաինայի ու Լեհաստանի կողմից: Նախկինում թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրություն են հայտնել այնպիսի երկրներն, ինչպես Ղազախստանը, Լատվիան եւ Պակիստանը:

Մարոկկոն եւ Եթովպիան վերջին կողմերն էին, որոնք հետաքրքրվել են Թուրքիային մարտական դրոնները ձեռք բերելու հարցում, սակայն այդ վաճառքները դեռեւս հաստատված չեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ