News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանը հետաքրքրված է իր պաշտպանական կապերը բարելավելու ու Թուրքիայի հետ ռազմական փոխանակումների հարցում, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:

Բլաշակը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ պայմանավորվել են ռազմական հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերի շուրջ: Դա կարտահայտվի զորավարժությունների թվի մեծացմամբ, հաղորդում է Radio Poland-ը:

«Մենք հետաքրրքրված ենք այդպիսի համագործակցության, համատեղ պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու եւ մարտական տեխնիկայի ոլորտում փորձի փոխանակման մեջ»,-ասել է լեհ պաշտոնյան:

Մայիսին Լեհաստանը հայտարարել էր, որ գտնվում է Թուրքիայից 24 Bayraktar TB-2 անօդաչու սարք ձեռքբերելու գործընթացում: Այդ ժամանակ Բլաշակը բնութագրել էր դրոնները որպես արդյունավետ զենք ագրեսորին զսպելու համար:

Լեհաստանը ՆԱՏՕ-ի առաջին ու միակ երկիրն է, որը ներկայում շահագործում է Bayraktar TB-2-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ