News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերի թուրք օգտատերը կարող է ազատազրկվել թուրք ազգայնականների առաջնորդին «վիրավորանք» հասնելու համար:

«Հանցագործությունը» կայանում է Բախչելիի մասին նոր հոդվածում Facebook-յան մեկնաբանության մեջ: Դրանում օգտատերն անվանել է Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բախչելիին «հիմար»՝ նշելով, որ նա «խելագարվել է»:

Դատական լսումների ժամանակ Ստամբուլում օգտատերը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Ներկայում Ազգայնական շարժման կուսակցությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության կրտսեր գործընկերն է: Ինչպես եւ Էրդողանի, այնպես էլ Բախչելիի քննադատների դեմ կառավարությունը դատական հայց է ներկայացրել կամ նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործություն կատարելու մեջ՝ համաձայն Թուրքիայի պետական պաշտոնյաներին վիրավորելու մասին օրենսդրության:

Վերջին տասնամյակում գործերի թիվը, որոնցում քաղաքացիները մեղադրվում են Էրդողանին վիրավորելու մեջ, աճել է 9000 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ